Անահիտ 6

Առաջադրանքներ

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։

հեկեկալ-ընդհատ-ընդհատ շունչ քաշելով լացել

հնոտիք-հին՝ հնամաշ հագուստներ

զմայլանք-հիացում

խոփ-գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում Է հողի մեջ և պատռում նրա շերտը

մագաղաթ— հին թուղթ

2. Ո՞րն է հեքիաթի գաղափարը։

Հեքիաթի գաղափարն այն է, որ եթե մարդ ընկել է դժբախտության մեջ եվ դու կարող ես օգնել պետք է օգնես:

3. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս հեքիաթը։

Այս հեքիաթը սովորեցնում է, որ պետք է արհես իմանալ քանի որ այն մեզ հետագայում պետք է գալու:

4. Պարտադի՞ր է որևէ արհեստի կամ մասնագիտության իմացությունը, ինչո՞ւ։

Իմ կարծիքով այո, որովհետև մենք պետք է արհես իմանանք, որ կարողանանք աշխատ ել եվ պահել ընտանիքը չմնալ ուրիշի հույսին:

Մաթեմատիկա

989. Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ մասը.
ա) 27/10=2,7 , գ)639/10=63,9 , ե) 17384/100=173,84 ,
բ) 3/10=0,3 , դ) 865/100=8,65 , զ) 69933/1000=69,933 ,
990. Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.
ա) 53/10=5,3 , գ) 121/10=12,1 , ե) 6557/100=65,57
բ) 67/10=6,7 , դ) 234/100=2,34 , զ) 81132/1000=81,132 ,

995. Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի
տեսքով.
ա) 3 մ 20 սմ=320=3,20m,   գ) 25 մ 8 դմ 3 սմ=2583=25,83m,                                          ե) 79 մ 4 սմ 1 մմ= 79041mm=79,041m
բ) 1 մ 5 դմ=1,50m, դ) 18 մ 1 դմ 6 սմ 2 մմ= 18162mm=18,162m,                                       զ) 8 դմ 7 սմ 5 մմ=875mm=0,875m։

1000. 103-րդ նկարում պատկերված են երեք շրջանագծեր։ Երկու փոքր
շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 8 սմ է։ Որքա՞ն է
ամենամեծ շրջանագծի շառավիղը, եթե ամենափոքրինը 3 սմ է։

a) 8+3=11

b) 8+(8-3)=13

1004. Գտե՛ք քանորդը.
ա) -7 1/5:(2/3)=-36/5*3/2=-54/5=- 10 4/5 , գ) 8:(-12 1/2)=-8*2/25=-16/25
բ) -4 7/9:(-3 5/6)=43/9*6/23=98/69=1 29/69 , դ) -5 6/7:(2 3/4)=-41/7*4/11=-164/77=- 2 10/77 , զ) (-15 8/9):(2 4/7)=-143/9*7/18=-1001/162=-6 29/162 :

1006. Մանրակը մշակելիս նրա զանգվածը 500 գրամից նվազեց մինչև
450 գ։ Քանի՞ տոկոսով նվազեց մանրակի զանգվածը։

500-450=50

500-100

50-x

100*50:500=10%

էջմիածին

Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը : Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտնականների անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:

Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։

1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Пять Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ ժամանակից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումների։ 1604 թվականին, իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար, Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ 1868 թվականին տաճարի արևելյան մասում կառուցվել է ավանդատուն։ Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք:

Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել: Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Անահիտ 5

Առաջադրանքներ

  • Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

սաստկացնել-ուժեղացնել

սպանդարան-զոհարան

դադրած-հոգնաց

կեղծավորություն— կեղծավոր լինելը

տարտարոս-հունական դիցաբանության մեջ՝ դժոխք

ջուլհակ-մանածագործական հաստոցով՝ ոստայնով զանազան կարգի կտորեղեն գործող արհեստավոր

զարհուրելի-սարսափելի

քստմնելի-սարսափելի

եղեռնագործություն-չարագործություն

ոսկեզօծ— ոսկեպատ

անշեջ-անմոռաց

ահեղագոչ-ահեղ գոչյունով

սնապաշտ-դատարկ՝ անմիտ բաների պաշտամունք ունեցող մարդ

անձնապաշտպանության-ինքնապաշտպանություն

ասպանդակի-թամբից կախված ոտնատեղ

հրացայտ-կրակ ցայտող

ժրաջան-աշխատասեր

  • Այս հատվածից ելնելով բնութագրի՛ր Անահիտին։ 

Անահիտը բարի, համարձակ խելացի աղջիկ էր:

  • Ի՞նչ ազդեցություն թողեց Անահիտը Պերոժ քաղաքի բնակիչների վրա։ 

Անահիտը լավ ազդեցություն թողեց բնակիչների վրա, քանի որ Անահիտը ազատեց գերիներին:

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:
    Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:
  2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը
    ա)փոքր է լինում անկման անկյունից
    բ) մեծ է լինում անկման անկյունից
    Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Բեկման ժամանակ ուղղությունը փոխվում է, իսկ անդրադարձման ժամանակ անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:
    Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր:
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
    Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
    2 Ցրող և հավաքող
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:
    Երբ ծովի ափին նստած ենք և տեսնում ենք արևը մայրամուտ է մտնում և այնքան մեծ է երևում որ մենք մտածում ենք լողանք լողանք կհասնենք բայց ոչ։