Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.    Ընդգծի՛ր այն բառերը, որոնք կապում են նախադասությունները:

Եթե ձկները ոչ մի ձայն չլսեին, հնարավոր չէր լինի նրանց խաբել տարբեր թրխկոց-կճրտոցներով:

Գիշերները ձկները սովորաբար դուրս են գալիս իրենց ապաստարաններից, որպեսզի որս անեն:

Ձկներին կարելի է ապաստարանում պահել, եթե դա լուսավորվի արհեստական լույսով:

Լույսի աղբյուրները դանդաղ տեղաշարժում են, որ ձկներր մի հարմար տեղում կուտակվեն:

Լույսով հրապուրելով՝ ձկներին կուտակում են մի տեղ, որպեսզի հետո հեշտությամբ որսան:

Նրանք լամպերը հաջորդաբար մարում են, որ ձկների վտառը շարժվի դեպի ցանցը:

2.  Պարզի՛ր, թե ընդգծված բառերից ո՛րն է բարդ նախադասության մեջ մտնող նախադասություններ կապում, ո՛րը՝ բառեր:

Մի երիտասարդ ծխախոտատուփի նման մի առարկա մոտեցնում էր դեմքին՝ աչքերին ու– բառեր բերանին: Դա երևի տեսահեռախոս է, եթե – նախադասություն մարդը միաժամանակ կարողանում է նայել ևբառեր խոսել: Հավանաբար, նա մեր դեմքերին զարմանքի կամբառեր հիացմունքի արտահայտություն է տեսնում և-նախադասություն շտապ մոտենում է մեզ: Արագ-արագ է խոսում, որնախադասություն հասցնի պատասխանել մեր բոլոր հարցերին: Փողոցներում մեքենա չկա, բայցնախադասություն քաղաքի վրայով սրընթաց թռչում են ինչ-որ թեթև առարկաներ՝ անձնական ինքնաթիռները

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *