Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան.հունվարի 28-փետրվարի 2

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
  • Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

 

  • Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:

 

  • Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: