08 հունվարի 2024թ. հաշվետվություն

Այսօր ձմեռային ճամբարի մեկնարկը տրվեց: Մեր ջոկատում տարբեր տարիքային սովորողներ կան 6, 7 և 8-րդ դասարանցիներ: Մասնակցեցինք  ընդհանուր պարապմունքի, հետո գնացինք ջոկատներով: Ծանոթացանք իրար հետ, հասկացանք մեր հետագա անելիքները, քննարկեցինք ճամփորդություները և այլն: Խաղացինք վիկտորինա, այն տրամաբանական խաղ է, որի ժամանակ բաժանվում են թիմերի և խաղում: Հետո մենք գնացինք պարի դասի և սովորեցինք նոր պարերգ : Իսկ վերջին ժամին սկսեցինք աշխատել մեր նախագծերի վրա: Իմ նախագիծը թատերական բեմադրություն է Վիլիամ Սարոյանի` 《Հինգ հասուն տանձենիները》: Բաժանեցինք դերերը և այսքանով ավարտվեց մեր օրը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *