Զարմանահրաշ երկիրը

Մ․թ․ա  կար մի երկիր, որին անվանում էին Լույսերի երկիր։ Այնտեղ մութը չէր ընկնում, միշտ ցերեկ էր, լուսավոր ու տաք։ Այդ երկրում բնակչություն չկար, միայն զարմանահրաշ դրախտային բնություն էր, ծառ ու ծաղիկ, կենդանիներ, ծիտիկներ։ Երկիրը լցված էր լիքը հրաշալիքներով, այդտեղով էր անցնում ամենասիրուն 4 մեծ գետերը՝ Տիգրիսը, Եփրատը, Փիսոնը և Գեհոնը։ Մարդկանց երազանքն է մի օր հայտնվել այդ երկրում, սակայն նրանք պետք է շատ բարի դառնան, որպեսզի իրենց շնորհվի այդ դրախտավայրում հայտնվելու հնարավորությունը։