1 Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
2. Բերել դեֆորմացիայի օրինակներ:
Օրինակ ` երբ բեռը դնում ենք հենարանների վրա, այն ճկվում է։
3. Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:
Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափը, այն կոչվում է առաձգական դեֆորմացիա, իսկ հակառակ դեպքում՝ պլաստիկ դեֆորմացիա։
4.Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ և ինչպես է այն
ուղղված:
5. Ձևակերպել Հուկի օրենքը և գրել բանաձևը:
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնի առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
Fառ=kx
6.Ինչի՞ց է կախված զսպանակի կոշտությունը:
Կոշտությունը կախված է զսպանակի ձևից, չափերից։
7.Ի՞նչ միավորով է արտահայտվում կոշտությունը ՄՀ-ում:
1Ն/Մ-ը։
8. Ի՞նչ եղանակով կարելի է չափել ուժը: Դրանցից որն է առավել կիրառելի:
ա) չափելով նրա ազդեցությամբ մարմնի արագության փոփոխությունը։
բ) չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի մեծությունը։
Ավելի շատ օգտագործում են բ տարբերակը
9. Ի՞նչ կառուցվածք ունի պարզագույն ուժաչափը:
Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը
10. Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:
Հուկի օրենքի։
11.Ուժաչափի ի՞նչ տեսակներ գիտեք:
Տեխնիկայում և կենցաղում օգտագործում են տարբեր կառուցվածքի ուժաչափեր: Օրինակ` ձեռքի մկանային ուժը չափելու համար օգտագործում են բժշկական ուժաչափ։ Շատ ավելի մեծ ուժեր չափելու համար օգտագործում են քարշային ուժաչափերը և այլն: