«Ես ուսումնասիրում եմ «Պատուհան» ամսագիրը և ամսագրից առանձնացրել եմ ինձ համար երկու ամենաստացված ստեղծագործական աշխատանքները»:
Հավատա ինքդ քեզ
Հավատալ ինքդ քեզ նշանակում է վստահել քո ուժերին ու կարողություններին և հաղթահարել կյանքի դժվարությունները։ Կյանքում շատ դժվարություններ կան, բայց եթե մենք հավատանք մեր ուժերին, ինձ չի թվում, որ վատ կլինի։ Հավատալ ինքդ քեզ նշանակում է, որ դու հավատում ես քո ուժերին ու դու կարող ես անել այն, ինչը քո համար ժամանակին անհնարին էր։ Հավատալ ինքդ քեզ նշանակում է, որ դու աճել ու իրականացնել ես քո երազանքները։ Հավատը ինքդ քո հանդեպ հնարավորություն է տալիս հաղթահարել ամեն դժվարություն և հասնել նրան, ինչ քեզ համար կարևոր է։ Հավատալ ինքդ քեզ նշանակում է հասկանալ, որ յուրաքանչյուր անհաջողություն կամ սխալմունք ընդամենը քայլ է դեպի հաջողություն։ Այնպես որ, երբ հանդիպում ես խոչընդոտների, պետք չէ կորցնել հույսդ, այլ պետք է նայել քո սխալներին, որպեսզի դու հասկանաս քո սխալները ու չկրկնես։ Յուրաքանչյուր մարդ էլ կարող է անել այն, ինչ մտածում է, եթե հավատա իր ուժերին։
Գրում է Մարինա Զաքարյանը
Ինձ դուր եկավ այս շարադրությունը, քանի որ այն իր մեջ արտահայտում է շատ կարևոր իմաստ: Ես ավելի շատ սիրում եմ այնպիսի ստեղծագործական աշխատանքներ, որոնք իմաստ են արտահայտում: Այս շարադրությունից ես հասկացա, որ պետք է հավատամ ինքս ինձ, որովհետև եթե մարդիկ հավատում են իրենց ուժերին, նրանց միշտ ուղորդում է հաջողությունը: Կյանքում հնարավոր է հանդիպել շատ դժվարությունների, բայց պետք է երբեք չկոտրվել և շարժվել առաջ:
Որտե՞ղ է ավարտվում երազանքը
Երազանք․ ունի այն արդյոք սկիզբ կամ ավարտ, հիմա կփորձենք հասկանալ։Նախքան այս թեմային անդրադառնալը, կուզեի խոսել նրա մասին, թե ինչ է երազանքը։ Ըստ իս երազանքը շատ նման է նպատակին, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր դրանից։ Երազանքը ոչ հստակ ցանկություն է, որին հասնելու ճանապարհը չի երևում, կամ երևում է ոչ հստակ։ Նպատակի դեպքում պատկերն այլ է, նպատակին հասնելու ճանապարհը հստակ և պարզ երևում է, մարդուն միայն մնում է քայլել այդ ճանապահով և չշեղվել։ Ունե՞ն երազանքները ավարտ․ ես երկար մտածեցի այս հարցի շուրջ և վերջապես հասկացա, որ երազանքները ավարտվում են այնտեղ,որտեղ սկսվում են նպատակները, իսկ նպատակները ավարտ չունեն։ Այս ամենը գրելիս ես հիշեցի իմ ամենասիրելի արտահայտությունը․ «Ամեն ավարտ մի նոր բանի սկիզբ է»։
Գրում է Նարե Սուքիասյանը