1. Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորագույն կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա առավել սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենաարդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):