«Ինչ է նշանակում՝ ապագան սկսվում է այսօր։ Իմ կարծիքով, մարդկանց կյանքում լինում են շատ ու շատ դժվարություններ, բայց այդ դժվարությունները հաղթահարելի են, եթե անցյալում եղել են խնդիրներ կամ դժվարություններ։ Պետք է պարզապես բաց թողնել անցյալը և սկսել ապագայի նոր էջից, քանի որ անցյալում եղած դժվարությունները կարող են խանգարել քեզ քո նպատակներին հասնելու համար։ Այս կյանքում յուրաքանչյուրը պետք է իմանա և հասկանա, որ անցյալը պետք է բաց թողնել և սկսել ամեն ինչ նոր էջից։ Համոզված եմ, եթե դու այդպես անես, քո կյանքում ամեն բան կլինի հիասքանչ, և քեզ այլևս չեն անհանգստացնի քո անցյալի խնդիրները։ Կյանքում ամեն բան հաղթահարելի է, եթե մարդ իսկապես ցանկանա հասնել իր երազանքներին։ Հաստատ կհասնի, վստահեցնում եմ, այս կյանքում անկատար երազանքներ չկան»։