Պատմություն

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրո՛ւ: Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:

Երկիշխանության հետևանքով երկրի թուլացումը համընկավ Սելևկյան պետության նոր վերելքի հետ. Անտիոքոս III-ը փորձում էր վերականգնել Սելևկյան կայսրությունը։ Նա հաջողությամբ օգտվեց Մեծ Հայքի ներքին անկայունությունից և հրահրելով խորացրեց ներքին տարաձայնությունները: Երվանդ IV-ը Ք. ա. 201 թ.պարտություն կրեց կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում, որոնք գլխավորում էին Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս:

2. Բացատրի՛ր: Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում բոլորը միալեզու էին:

Արտաշես I-ի գահակալությունը նշանավորվեց մի քանի այլ նախաձեռնություններով ևս, որոնք նպաստեցին հայկական քաղաքակրթության առաջխաղացմանը, մերձեցրին այն հելլենիստական պետություններին։ 

3. Վերլուծիր: Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար:

Կարևոր էր հողային վերափոխությունը. Արտաշես I-ը հողերի վերաբաժանում կատարեց և իր անունով հատուկ սահմանաքարեր դրեց գյուղերի ու ագարակների միջև։ Այդպիսով նա նախ և առաջ հոգ էր տանում, որ ավագանու ներկայացուցիչներն իրենց տիրույթները չընդարձակեն գյուղերի հաշվին՝ օգտագործելով իրենց ուժն ու հեղինակությունը: Արտաշեսը հստակ գիտակցում էր, որ իր իշխանության կարևորագույն հենարանը ազատ համայնականներն էին։

4. Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Նա հզորանում է

5. Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից։ փաստարկիր և հիմնավորիր պատասխանդ:

Նա դաշինք կնքեց հռոմի հետ և խուսափեց Սելևկյան ազդեցությունից։

6. Նշիր և հիմնավորիր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *