Լինում է, չի լինում մի որսորդի օգնական։ Մի օր որսորդը ծիտ է բռնում և տալիս է օգնականին ու ասում ուշադիր կլինես, որ ծիտը չփախչի։ Զգուշացնում է, եթե փախչի՝ լուրջ խնդիրներ կունենաս։ Լավ ասում է օգնականը։ Վերցնում է ծտին ու մտքերով քայլում դեպի տուն։ Տեսնես սա էլ իմ պես մի օր լեզու կառնի՞ ու հենց այդ պահին ծիտը լեզու է առնում ու սկսում է խոսել։ Օգնականը զարմանքից սառում է։ Ծիտը ասում է, բաց թող ինձ բարի մարդ, խնդրում եմ քեզ։ Օգնականը խղճում է ու բաց է թողնում։ Որսորդը գալիս է տեսնում, որ ծիտը չկա։ Հարցնում է ու՞ր է ծիտը։ Օգնականը ասում է, որ երբ ինքը ծտին վերցրեց ու քայլում էր տուն, այդ պահին մտածում էր, որ արդյո՞ք ինքն էլ իր նման մի օր լեզու կառնի ու հենց այդ պահին սկսեց ծիտը խոսելով խնդրել, որ իրեն բաց թողնեմ։ Ես էլ խղճացի ու բաց թողեցի։ Որսորդը բարկանում է օգնականի վրա և ուզում է նրան աշխատանքից ազատել։ Սակայն մի քիչ մտածելուց հետո խղճում է օգնականին և շարունակում են միասին համերաշխ աշխատել։