Առաջին ուսումնական շրջանը ինձ համար շատ հաջող էր։ Այս ընթացքում ես սովորեցի բազմաթիվ նոր բաներ․ կային որոշ թեմաներ հայոց լեզվից, որոնք սկզբում դժվար էին ինձ համար, բայց ուսուցչուհու բացատրություններից հետո ես հասկացա դրանք։ Գրականության դասերին ուսումնասիրում էինք հետաքրքիր և խորիմաստ տեքստեր, որոնցից յուրաքանչյուրը մեզ արժեքավոր դաս էր տալիս կյանքի համար։
Այս ուսումնական շրջանում ես կարդացել եմ երեք գիրք, որոնցից ամենաշատը հավանել եմ «Կարիբյան Գաղտնիքը» գիրքը։
Մենք այս ուսումնական շրջանում նաև արել ենք անհատական նախագծեր։ Ասեմ, թե դա ինչ է ներկայացնում։ Մեր ուսուցչուհին մեզ տրամադրեց մի քանի թեմա, որի շուրջ մենք պետք է աշխատեինք սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Մենք կարող էինք ամեն շաբաթ գրել շարադրություններ առաջարկվող վերնագրերով, կարող էինք անել թարգմանություն տարբեր թեմաների շուրջ, կարող էինք գրել սցենար և բեմադրություն անել։ Վերջում կարող էինք ամեն շաբաթ կարդալ գիրք և ներկայացնել պատումի տեսքով այն։ Ես ընտրել էի շարադրություններ գրել, քանի որ կարծում եմ, այն ինձ մոտ բավականին լավ է ստացվում։
Այստեղ կարող եք տեսնել իմ արած աշխատանքները։
վ