Օրվա լուսաբանում

Այսօր մեր ամառային ճամբարի առաջին օրն էր։ Մենք եկանք դպրոց և առաջին ժամին քննարկեցինք մեր հետագա անելիքները։ Այնուհետև գնացինք ֆիզկուլտուրա՝ սեղանի թենիս խաղալու։ Դրանից անմիջապես հետո բարձրացանք դասարան և մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի, որը բավականին հետաքրքիր էր։

Այնուհետև կազմակերպեցինք բանավեճ։ Իմիջիայլոց, դա իմ ամենասիրելի բանն է, որ մենք անում ենք ճամբարում։ Բանավեճը մեզ օգնում է զարգացնել խոսքի հմտությունները, սովորել արտահայտել մեր կարծիքը և լսել ուրիշներին։

Քանի որ օրը մոտենում էր ավարտին, մենք խաղացինք սեղանի խաղեր և «Մաֆիա»։ Օրը անցավ շատ հետաքրքիր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *