Գյումրիի նախնական աշխատանք

Գյումրիի մասին

 

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Շիրակի սարահարթում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

 

        Իմ կարծիքը Գյումրու  մասին

Ես երբեկ չեմ եղել Գյումրիում։ Բայց միգուցե եղել եմ փոքր ժամանակ բայց հիմա չեմ հիշում։ Ես Գյումրին նկարներով տեսել եմ և շատ եմ հավանել և սպասում եմ ամսի 28 որ գնամ և տեսնեմ մեր գեղեցիկ գյումրին։

Ֆիլմեր

Գյումիիում նկարված իմ սիրելի հին ֆիլմերը վորոնց մեջ խաղում է գյումրեցի ամենահայտնի դերասան Ֆրունզիկ Մկրտչյան նույնինքը Մհեր Մկրտչյանը։

Մենք ենք մեր սարերը

Կովկասի գերուհին 

Նվագախմբի տղաներ

Տղամարդիկ

Եռանկյունի 

Զինվորն ու փիղը

Հին օրերի երգ

Այս ֆիլմերից ամենաշատը ես սիրում եմ Կովկասի գերուհին

 

Ճանապարհը քարտեզ

 

Եղանակ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *